ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանք անվտանգ կեցավայրում են․ ԱԳՆ
Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն:
Այդ մասին հայտնում է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ հղում անելով Իրաքում Հայաստանի հյուպատոսարանին։
«Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները:
Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան»,- նշում է ԱԳՆ խոսնակը:

