Բեյրութի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով. գործում է դեպի Երևան շաբաթական 3 ուղիղ չվերթ

Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է. գործում է Բեյրութ-Երևան շաբաթական 3 ուղիղ չվերթ։ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ «ՀՀ դեսպանության թեժ գծին ստացվում են իրավիճակով պայմանավորված հարցերով զանգեր, քաղաքացիներին տրվում են համապատասխան աջակցություն և ուղղորդումներ՝ ըստ անհրաժեշտության։

Հյուպատոսական ծառայությունները մատուցվում են ժամանակին և անխափան»,-նշում է ԱԳՆ խոսնակը։

Մարտի 4-ին Բեյրութ-Երևան արտահերթ չվերթով Հայաստան է տեղափոխվել ՀՀ 121 քաղաքացի՝ այդ թվում 87-ը «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի մասնակիցներն ու նրանց ուղեկցող անձինք։

You may also like...