Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Լիբանանի միապալատ խորհրդարանի անդամները հաստատել են գործող օրենսդիր մարմնի լիազորությունների ժամկետը երկու տարով երկարաձգելու մասին բանաձևը։

«Օրինագիծը ստացել է 76 օրենսդիրների աջակցությունը»,- ասել է պալատի խոսնակ Նաբիհ Բերին՝ նշելով, որ 41 անդամ քվեարկել է դեմ, իսկ չորսը՝ ձեռնպահ: Խորհրդարանի 128 անդամներից ներկա է եղել 121-ը։

Խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարաձգելու որոշումը կապված է Լիբանանի հարավում ռազմական լարվածության սրման և Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության հետ։

Ընդհանուր ընտրությունները նշանակվել էին մայիսի 10-ին։

You may also like...