11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է
Իրանում Լեհաստանի դիվանագիտական առաքելության տասնմեկ աշխատակից ընտանիքի անդամների հետ միասին Իրանից տարհանվել են ադրբեջանական սահմանով։
APA-ի հարավային բյուրոյի տվյալներով՝ Աստարայի անցակետով տարհանվել են նաև Ադրբեջանի ավելի քան 10 քաղաքացի, Կանադայի երկու քաղաքացի, Չինաստանի մոտ 20, Տաջիկստանի մեկ, Պակիստանի վեց և Իրանի չորս քաղաքացի։
