Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է տեղակայել Կիպրոսի հյուսիսում

Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրենի պաշտոնակատար Աշքըն Մեշելին հայտնել է, որ Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է ուղարկում Կիպրոսի հյուսիս։

Նա նշել է, որ ինքնաթիռները ուղարկվում են անվտանգության նկատառումներից ելնելով, և դա չի ազդի քաղաքացիական թռիչքների վրա։

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները ևս հայտնել են, որ վերջին զարգացումների հետ կապված քննարկվում է Կիպրոսի հյուսիսում «F-16 » կործանիչների տեղակայման հարցը։

You may also like...