Թրամփը և Պուտինը քննարկել են Իրանի և Ուկրաինայի հարցերը
Մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ զրույցը կենտրոնացած է եղել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության վրա։ Կողմերը քննարկել են նաև ուկրաինական կարգավորման հարցը։
«Միանգամից կասեմ, որ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական էր, ինչպես սովորաբար լինում է ռուս և ամերիկացի առաջնորդների միջև երկխոսության ժամանակ։
Թրամփը տվել է իր գնահատականը զարգացող իրավիճակի վերաբերյալ` ամերիկա-իսրայելական շարունակվող գործողության համատեքստում։ Այդ հարցի շուրջ տեղի է ունեցել կարծիքների շատ առարկայական և օգտակար փոխանակում», — հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
