Իրանն ինքը կորոշի, թե երբ պետք է ավարտվի պատերազմը. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին, նշել՝ Իրանն ինքը կորոշի, թե երբ պետք է ավարտվի պատերազմը:

ԻՀՊԿ-ն զգուշացրել է՝ իրանական կողմը թույլ չի տա տարածաշրջանում նավթի տարանցումը, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն։

Միևնույն ժամանակ նշվել է, որ ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր, որը պաշտոնապես իր տարածքից կհեռացնի Իսրայելի և Միացյալ Նահանգների դեսպաններին, կստանա լիակատար ազատություն և Հորմուզի նեղուցով անարգել անցնելու իրավունք:

You may also like...