Բելառուսի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերում ընդունված որոշումների մասին

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը:

Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում օրակարգային հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին։

You may also like...