Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Սերգեյ Լավրովն ու Աբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուս նախարարը հիշեցրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշման մասին՝ հօգուտ շուտափույթ ապաէսկալացիայի։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգությունը:

You may also like...