Իսրայելն ու Լիբանանը համաձայնության չեն գալիս բանակցությունների անցկացման հարցում

Կիպրոսում նախատեսված իսրայելա-լիբանանյան բանակցությունները չեն կայացել։ Բեյրութը պնդում է, որ հանդիպումից առաջ ռազմական գործողությունները պետք է ժամանակավորապես դադարեցվեն:

Մինչդեռ Իսրայելը կարծում է, որ նման քայլի հնարավորությունը պետք է քննարկվի բանակցություններում և վստահ է, որ երկխոսություն կարելի է անցկացնել ռազմական գործողություններին զուգահեռ:

Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկելու էին լիբանանյան շիա «Հըզբոլլահ» խմբավորման դեմ ռազմական գործողությունը կասեցնելու հնարավորությունը։

Իսրայելը, ըստ Axios-ի, վճռական է տրամադրված խմբավորումը վերացնելու հարցում:

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին հայտարարել էր մարտի 9-ին։

Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկից հետո Ֆրանսիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով:

Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությունը 6 մլրդ եվրո է հատկացրել Լիբանանում աշխատող մարդասիրական կազմակերպություններին:

You may also like...