ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ գնահատել են պետական աշխատողների՝ 2025 թ. 2-րդ կիսամյակի արդյունքները և եկել այն եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։
Այդ պատճառով էլ որոշել են լրացուցիչ վարձատրություն տալ նրանց։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է վերանայվի նաև ՏԻՄ-երում լրացուցիչ վարձատրության հարցը։
«Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է։
Մենք չենք կարող հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»,- նշել է նա։
