Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է ժողովրդագրության և գենդերային հավասարության հարցերը
Հանդիպմանը քննարկվել են ժողովրդագրության և գենդերային հավասարության ոլորտներում համատեղ աշխատանքների արդյունքներին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև կանանց տնտեսական զորեղացման, ընտանիքամետ քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ համագործակցության ընթացքին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից տրամադրված մասնագիտական և տեխնիկական աջակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
Կարևորվել է նաև քննարկված ուղղություններով փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և համատեղ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։

