Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հաջողված պատմությամբ. Պապոյանը՝ պետաջակցության ծրագրի մասին

Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ հաջողված պատմությամբ, որը վկայում է պետական աջակցության ծրագրերի արդյունավետության մասին և ցույց տալիս, թե ինչպես է պետությունը շարունակաբար աջակցում տնտեսվարողներին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և կից տեսանյութ հրապարակել։

«Ինչպես արդեն նշել էի, պետական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանում արդեն իսկ հիմնվել է ավելի քան 85 հեկտար գերժամանակակից ջերմատնային տնտեսություն։

Այս ծրագրերը կարևոր դեր ունեն գյուղատնտեսության զարգացման, արտադրողականության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում։ Հարստացեք և հարստացրեք մեր պետությունը։ Մենք ձեր կողքին ենք»,- ասել է Պապոյանը։

You may also like...