Մենք nչնչացրել ենք Իրանի հին առաջնորդին, իսկ նորը չի կարող հայտնվել հանրության առջև. Նեթանյահու
Մենք ոչնչացրել ենք Իրանի հին առաջնորդին, իսկ նորը՝ Մոջթաբան, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկը, չի կարող հայտնվել հանրության առջև։
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
Մեր հարաբերությունները Թրամփի հետ հարյուր անգամ ավելի ամուր են, քան մեր հարաբերությունները ԱՄՆ ցանկացած նախկին նախագահի հետ։ Իսրայելի քաղաքացիներ, գիտեմ, որ դուք պայքարում եք հրետակոծությունների դեմ։
Հյուսիսում ժամանակները դժվար են։ Բայց ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին ձեր կողմից հետևելը ուժ է տալիս ինձ, կառավարությանը և բանակին։
Պատերազմի նպատակն է՝ մահացու հարված հասցնել միջուկային և հրթիռային ծրագրերին, ինչպես նաև ստեղծել օպտիմալ պայմաններ իրանցի ժողովրդի համար՝ տապալելու իրենց ռեժիմը։
Սա չի նշանակում, որ մենք կարող ենք երաշխավորել դա։ Մենք կարող ենք միայն ստեղծել պայմանները, որից հետո Իրանի ժողովուրդը պետք է գործի։
«Հեզբոլլահը» վախենում է մեր ուժից, և նրանք ծանր գին կվճարեն Իսրայելի դեմ իրենց ագրեսիայի համար»,-նշել է Նեթանյահուն։
