Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ոչնչացման մասին

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պնդում է, որ ԱՄՆ-ն շուտով կոչնչացնի Իրանի բոլոր պաշտպանական ձեռնարկությունները:

Նրա խոսքով՝ բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտները վերացվել են երկու օր առաջ։

Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մեծացնել իր ռազմական կարողությունները՝ Իրանի դեմ գործողության շրջանակում:

«Այսօր կրկին կկիրառվեն ամենածավալուն հարվածները, որոնք Ամերիկան երբևէ հասցրել է Իրանի և Թեհրանի երկնքին։

Մարտական թռիչքների ու ռմբակոծությունների քանակն այս պահին ամենաբարձրն է»,- լրագրողներին ասել է Հեգսեթը։

ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են ավելի քան 15000 թիրախի՝ Իրանում ռազմական գործողության սկսվելուց ի վեր։

You may also like...