Հորմուզի նեղուցում անվտանգությունը կարելի է ապահովել միայն բանակցությունների միջոցով. Վադեֆուլ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում անվտանգությունը կարելի է ապահովել միայն բանակցությունների միջոցով։

Նա նաև նշել է, որ Բեռլինը չի մասնակցի Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությանը։

Արտգործնախարարն ասել է, որ չի տեսնում ռազմական գործողության հրատապ անհրաժեշտություն, և կոչ է արել ԱՄՆ-ին ու Իսրայելին հստակ սահմանել իրենց նպատակներն Իրանի դեմ պատերազմում։

Նրա մեկնաբանությունները կրկնում են եվրոպացիների քննադատությունը, որոնք պնդում են, որ ԱՄՆ-ն բավարար տեղեկատվություն չի տրամադրել պատերազմի, դրա ժամկետների և նպատակների մասին։

Յոհան Վադեֆուլը միաժամանակ չի բացառել, որ Իրանի կառավարությունը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի, նավագնացության ազատության և համաշխարհային տնտեսության համար:

You may also like...