ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի․ մեզ ոչ մեկից օգնություն պետք չէ․ Թրամփ
ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի օգնության կարիք չունի, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Բարեբախտաբար, մենք ոչնչացրել ենք Իրանի ռազմական կարողությունները. նրանց նավատորմը վերացել է, նրանց օդուժը ոչնչացված է, նրանց օդային պաշտպանությունը և ռադարները վերացել են, և, թերևս ամենակարևորը, նրանց առաջնորդները գրեթե բոլոր մակարդակներում վերացվել են և այլևս երբեք չեն սպառնա մեզ, մեր Մերձավոր Արևելքի դաշնակիցներին կամ աշխարհին։
Քանի որ մենք հասել ենք նման ռազմական հաջողությունների, մեզ այլևս «պետք չէ» կամ չենք ուզում օգնություն ՆԱՏՕ-ի երկրներից։ Մենք երբեք դրա կարիքը չենք զգացել։ Նույնը վերաբերում է նաև Ճապոնիային, Ավստրալիային կամ Հարավային Կորեային։
Իրականում, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ աշխարհի ամենաազդեցիկ երկրի՝ նախագահ, ես հայտարարում եմ. «ՄԵԶ ՈՉ ՄԵԿԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ», — գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում։
