Ֆինանսների նախարարը և GIZ ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախանշվող նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները:
Մասնավորապես, մտքեր են փոխանակվել մասնակցային բյուջետավորման, թափանցիկության և հանրային մասնակցության խթանման, հարկաբյուջետային ապակենտրոնացման, հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հետագա համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

