Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի Շիրազ քաղաքի էլեկտրական արդյունաբերության օբյեկտներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերվա ընթացքում երրորդ հարվածն են հասցրել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի էլեկտրական արդյունաբերության օբյեկտներին:
Բացի այդ՝ իսրայելցի զինվորականները մի շարք հարվածներով խոցել են իրանական հակաօդային պաշտպանության մի քանի համակարգ:
Նախորդ օրն իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել է նաև ներքին անվտանգության ուժերի տեխնիկական սպասարկման կենտրոնը:
Միաժամանակ իսրայելական կողմը հայտնել է, որ Իրանի վերջին հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է առնվազն չորս օբյեկտ երկրի կենտրոնում գտնվող Քաֆր Քասեմում․ կան զոհեր ու վիրավորներ:
