Հայաստանը Համայն Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կզանգահարի Վրաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ անձամբ ցավակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ:

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով: Ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ»,- ասաց վարչապետը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ:

Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին 93 տարեկան հասակում։

You may also like...