Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արա Ֆիդանյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից  ՀՀ կապի ներկայացուցիչ։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝

1. Արա Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 23-ից նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից
Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝
քաղ․ Հաագա)»,- ասվում է որոշման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 20-ի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

You may also like...