91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել և անձամբ հետևել է տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին։

652305756_1358240253014455_3338106610326495526_n.jpg (496 KB)

Ինչպես հայտնել է ԱՍՀ նախարարությունը, նախարարն այցելել է քաղաքացիների բնակության վայրեր, հանձնել բանկային քարտերը, նաև տեղեկատվություն տրամադրել կենսաթոշակների և նպաստների չափերի բարձրացման, դրանց անկանխիկ վճարման, ինչպես նաև 20 % հետվճարի տրամադրման գործընթացների վերաբերյալ։

652379609_1358240309681116_1374709881308366871_n.jpg (784 KB)

Հիշեցնենք, որ 2026 թ․ ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, ինչի շրջանակում միայն տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերը փոխանցվում են բանկի կողմից՝ սուրհանդակային ծառայության միջոցով․ անհրաժեշտության դեպքում գործընթացին մասնակցում են նաև Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները։

653706806_1358240296347784_4106514879180228707_n.jpg (637 KB)

Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը»։

You may also like...