ՀՀ ԱԽ քարտուղարը և Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը
Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և գոհունակությամբ ընդգծել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև առկա համագործակցությունը:
Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
