Գարեգին Բ-ի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել

Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ կոմիտեն ի պատասխան մեր հարցմանը, տեղեկացրել էր, որ  խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել են, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի:

Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

You may also like...