«Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»․ Փաշինյանը՝ կարտոֆիլ, կարկանդակ, եգիպտացորեն ուտելու մասին

Այսօր ինձ համար և իմ աչքի առաջ ավելի ու ավելի համոզիչ կերպով իրական Հայաստանը և հեղափոխություն երևույթը առարկայացավ, և այդ առարկայացումը դառնալով ավելի շոշափելի է:

Այս մասին Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր այցելությունից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առարկայացումը տեղի ունեցավ ոչ միայն այն տեսարաններով, որ մենք ուղիղ եթերում ցույց տվեցինք, այլ նաև եթերից դուրս:

Ընդհանրապես, գիտեք, հեղափոխությունը և փոփոխությունը, գաղափարախոսական փոփոխությունը շատ խորքային բան է, դա շատ նուրբ, սոցիալ-հոգեբանական շերտեր է բացահայտում:

Սիրելի՛ ժողովուրդ, ի՞նչ է տեղի ունենում: Այսօր շատերն իրենց տեխնոլոգիաներով չեն հասկանում և չեն էլ հասկանա՝ ինչ է տեղի ունենում: Մենք ութ տարի արդեն իշխանություն ենք, այո՛, բայց մենք շարունակում ենք ինչ-որ առումով և լինել կարտոֆիլ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել կարկանդակ ուտողներ:

Մենք շարունակում ենք լինել եգիպտացորեն ուտողներ: Մենք շարունակում ենք լինել լավաշ ուտողներ, չոր, հաց ուտողներ, որովհետև մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

You may also like...