Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում. ԱԳՆ
Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին դիմավորել է դեսպան Աշոտ Սմբատյանը, միկրոավտոբուսով ապահովվել է նրանց անվճար տեղափոխումը Երևան։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն ապահովվել է նաև Դոհա-Թբիլիսի թռիչքով ժամանած 5 ուսանողների անվճար տեղափոխումը Երևան:

