Վրաստանում հրաժեշտ են տալիս համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին (լուսանկարներ)

Վրաստանում հրաժեշտ են տալիս համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին։

Հոգեհանգստի արարողությունը սկսվել է Պատրիարքարանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Կաթողիկոս-պատրիարքը մահացել էր մարտի 17-ին, հաջորդ օրը նրա դագաղը տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ բոլորը կարող էին վերջին հրաժեշտը տալ ազգի հոգևոր առաջնորդին։

700.jpg (101 KB)

Մինչև հուղարկավորության օրը ամբողջ գիշեր հոգևորականները հոգեհանգստի արարողություն են կատարել և վերջին նախապատրաստություններն արել վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի հուղարկավորության արարողությունից և թաղումից առաջ։

Պատարագը մատուցում է Համայն Վրաստանի պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոցկու միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի):

701.jpg (302 KB)

Պատարագը կատարվում է առանց հավատացյալների ներկայության. ներկա են միայն կառավարության անդամները և ավելի քան 40 պատվիրակությունների ներկայացուցիչներ: Հայաստանից արարողությանը մասնակցում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

Հավատացյալները կարող են հետևել պատարագին ինչպես եկեղեցու մոտ, այնպես էլ ամբողջ քաղաքում տեղադրված էկրանների միջոցով։

703.png (2.93 MB)

Հուղարկավորության օրը Թբիլիսիի կենտրոնում հավաքվել էին հարյուր հազարավոր հավատացյալներ մայրաքաղաքից և երկրի այլ շրջաններից: Քաղաքի կենտրոնն ամբողջությամբ փակ է երթևեկության համար։

Եկեղեցի է ժամանել Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարթողոմեոս I-ը:

Նա, Պատրիարքական գահի տեղապահ, մետրոպոլիտ Շիոյի և վրաց եկեղեցու Սուրբ Սինոդի անդամների հետ միասին, կկատարի Իլիա II-ի հուղարկավորության արարողությունը:

705.jpg (81 KB)

Ժամը 15:00-ին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մարմինը Սամեբա տաճարից ոտքով տեղափոխվել  է Սիոնի տաճար:

Ճանապարհի երկայնքով կազմակերպվել է մարդկային միջանցք, որպեսզի հավատացյալները կարողանան ուղեկցել կաթողիկոս-պատրիարքին նրա վերջին ճանապարհորդության ժամանակ:

Տիեզերական պատրիարքից բացի, Վրաստան են ժամանել ուղղափառ եկեղեցիների մեծ մասի ներկայացուցիչները:

706.jpg (236 KB)

Ռուսական ուղղափառ եկեղեցու 80 հոգանոց պատվիրակությունը գլխավորում է Համայն Բելառուսի պատրիարքական էկզարխ, մետրոպոլիտ Բենիամինը (Տուպեկո): Երուսաղեմի ուղղափառ եկեղեցին գլխավորում է Կոստանդնուպոլսի Երուսաղեմի պատրիարքության էկզարխ, Ադրիանոպոլիսի արքեպիսկոպոս Նեկտարիոսը:

Վատիկանի պատվիրակությունը, Ալեքսանդրիայի ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը և նաև տարբեր երկրներից պատվիրակություններ են ժամանել Վրաստան:

707.jpg (302 KB)

Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը կթաղվի Սիոնի տաճարի հյուսիսային մասում, խորանի ձախ կողմում:

Իլյա II-ը կթաղվի եկեղեցու երկու սրբազան մասունքների՝ Սուրբ Նինոյի խաչի և Աստվածածնի Իվերոնյան պատկերակի միջև։ Վայրը ընտրել է Պատրիարքական Աթոռի տեղապահ, մետրոպոլիտ Շիոն։

704.jpg (162 KB)

Հուղարկավորության ժամանակ Մցխեթա-Թբիլիսիի թեմի բոլոր եկեղեցիներում կհնչեն զանգեր։ Հուղարկավորությանը կմասնակցեն միայն հոգևորականներ։ Հավատացյալները կկարողանան մտնել Սիոնի եկեղեցի արդեն մարտի 23-ին։

You may also like...