Ի՞նչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա. վարչապետը մանրամասնել է

Ներկուսակցական քարոզարշավի երևանյան օրն ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցներ հետ զրույցում մանրամասնել է՝ թե ինչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն։

«Սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա»,- տեղեկացրել է վարչապետը նշելով, որ վստահ է՝ ժողովուրդն ապահովելու է այդ մեծամասնությունը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելել է․
«Ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» գոյությունից է կախված պատերազմի լինել-չլինելը, այլ եթե ՔՊ-ի առաջարկած ուղին չընտրի Հայաստանի Հանրապետությունը, և ընտրի օլիգարխների առաջարկած ուղին, դա է տանելու դեպի պատերազմ»։

You may also like...