ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ

ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀՀ ԶՈՒ թիմն ընդգրկվել է Գերմանիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ԶՈՒ հավաքականների հետ մեկ խմբում։
Հանդիպումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.
  • մարտի 23-ին՝ ՀՀ–Իռլանդիա,
  • մարտի 24-ին՝ ՀՀ–Գերմանիա,
  • մարտի 26-ին՝ ՀՀ–Իսպանիա։
Մարտի 27-ին կանցկացվեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը։

You may also like...