Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ և քննարկել իրավիճակը տարածաշրջանում:

Այդ մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը սոցցանցերում։

Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ «պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Իրանցի դիվանագետը նաև նշել է, որ տարածաշրջանում առկա անկայունությունը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների «ուղղակի արդյունքն» է։

Ֆիդանն էլ մատնանշել է տարածաշրջանում պատերազմի շարունակման հետևանքները և խոսել տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ վերջերս կայացած խորհրդակցությունների մասին։

Նա նաև ընդգծել է Իրանի ու Մերձավոր Արևելքի երկրների միջև լարվածությունը նվազեցնելու և հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։

You may also like...