Ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել, իրականում ուզում են X երկիրը ավելացնի իր ներկայությունը ՀՀ-ում
«Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել»:
Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հիմա նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Առհասարակ երաշխավորները հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի տալիս, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում և այլն:
Երկրորդը՝ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են: Ընդ որում՝ երբեմն խախտվել են երաշխավորների կողմից, ինչն իր հերթին նորից ապացուցում է, որ երաշխավորները սիրուն աչքերի համար չէ, որ լինում են, այլ հետապնդում են սեփական շահերը:
Իրականում ԱԳՆ-ն խոսել է երաշխիքների և երաշխավորների մասին և խոսել է խաղաղությունը ամրացնելու, ամուր խաղաղություն ունենալու նպատակով: Ահա կյանքը բերել է նրան, որ մենք այսօր այդ խաղաղությունն ունենք:
Այդ խաղաղությունը նույնիսկ տարածաշրջանային մեծ փոթորիկների ու պայթյունների մեջ առիթ ունեցել է ապացուցելու իր կենսունակությունը և կայունությունը, և ես վստահ եմ, որ ապագայում ևս կշարունակի այդպիսին լինել՝ ապացուցելով իր կենսունակությունը: Բայց խաղաղության ամրություն, պայմանավորվածություն ինչո՞վ, եթե չկան երաշխավորներ»,- ասաց Արարատ Միրզոյանը:
