ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Սևան» ՔԿՀ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ:

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները: Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

You may also like...