Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։
Ինչպես հայտնել է նախարարությունը, Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։


Կողմերը մասնավորապես կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

