Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայերեն գրառում է հրապարակել «X»-ի միկրոբլոգում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։
Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- ասվում է Արաղչիի գրառման տեքստում:
