«Հայասաթ-1»-ը դուրս է եկել ուղեծիր

«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։ Այդ մասին հայտնում են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամից։
«Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները և մենք կապ հաստատենք արբանյակի հետ»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Կանավերալ հրվանդանից` SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ուղեծիր է ուղարկվել հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը։

You may also like...