ԱՄՆ-ն թույլ չի տա փակել Հորմուզի նեղուցը. Ռուբիո

Վաշինգտոնը չի ճանաչում Իրանի՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության հավակնությունները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։

«Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության հավակնությունները անընդունելի են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար», — նշել է նա։

Ռուբիոյի խոսքով՝ նման քայլը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել. «Սա ստեղծում է անհավանական նախադեպ։

Երկրները կկարողանան զավթել միջազգային ջրային ուղիները և դրանք իրենցը համարել»։

Ռուբիոն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը բաց կմնա ցանկացած դեպքում:

Պետքարտուղարը հավելել է, որ հակառակ դեպքում Իրանը կարող է բախվել «իրական հետևանքների»։

You may also like...