ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի տիեզերական արդյունաբերության օբյեկտին

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տիեզերական արդյունաբերության օբյեկտին՝ պատճառելով ավերածություններ, սակայն զոհեր չկան։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական «ՖԱՐՍ» գործակալությունը։

«Ամերիկաիսրայելական ուժերը հարձակվել են Սալմաստի շրջանում գտնվող հետազոտական ​​արբանյակային կայանի վրա, որի նկատմամբ վերջերս սահմանվել էր խիստ վերահսկողություն։

Կայանի միջոցով ստացվում էին արբանյակային տվյալներ», — ասված է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը հայտնել է նաև Արևմտյան Ատրպատական նահանգում տեղակայված օբյեկտի հարևանությամբ գտնվող որոշ շենքերի վնասների մասին՝ նշելով, որ հարձակման արդյունքում զոհեր չեն եղել։

You may also like...