2023-ի ընթացքում ՀՀ մարզիկները նվաճել են 426 մեդալ, ինչը 37 տոկոսով ավելի է նախորդ տարվանից. Փաշինյան
2023 թվականի ընթացքում մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 426 մեդալ, ինչը 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը: Այդ մասին ասվածէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
«315 մեդալ գրանցվել է Եվրոպայի առաջնություններում, 111 մեդալ՝ Աշխարհի առաջնություններում:
Այսօր կառավարությունում քննարկեցինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը»,- նշված է գրառման մեջ:
