Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են

Ղրիմում Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ և 23 ուղևոր։

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչության տվյալով՝ ինքնաթիռի հետ կապը կորել է մարտի 31-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմանում։

Նշվել է, որ «ինքնաթիռի վրա որևէ վնասակար ազդեցություն չի եղել»։

«Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է», — ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ռուսական լրատվամիջոցների պնդմամբ, սակայն, ինքնաթիռը բախվել է ժայռին։

You may also like...