ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի հարվածը. Նեբենզյա

ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի հարվածը:

Այս մասին ասել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Նշանակետային հարվածը հասցվել է նկարահանումների անցկացման վայրի անմիջական հարևանությամբ, որտեղ որևէ ռազմական օբյեկտ չկար։

Իսրայելական կողմի նման գործողությունները դիտարկում ենք որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում և լրատվամիջոցների աշխատակիցների գործունեությանը միտումնավոր խոչընդոտում»,- ասել է Նեբենզյան։

You may also like...