Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա
Մոսկվան պատրաստ է Հայաստանի հետ բաց երկխոսության և համագործակցության՝ տեղեկատվական և կիբեռանվտանգության հարցերում, եթե հայկական կողմը ցուցաբերի համապատասխան հետաքրքրվածություն։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է լսել նաև Ռուսաստանի փորձը հիբրիդային հարձակումների դեմ պայքարի ուղղությամբ, եթե այդպիսին կա։
«Այս մասին կարելի է անվերջ խոսել։ Սա երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է․ եթե կա կարիք և հետաքրքրվածություն, մենք պատրաստ ենք պատասխանել։
Իսկ թե ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանը, պետք է հստակեցնել պահանջը՝ տեղեկատվության պաշտպանություն, կիբեռխարդախության դեմ պայքար և այլն։ Մենք պատրաստ ենք ոչ միայն փորձագիտական կարծիք տրամադրել, այլև համագործակցություն մի շարք ուղղություններով։
ՌԴ ԱԳՆ-ում գործում է միջազգային տեղեկատվության անվտանգության դեպարտամենտ, ինչպես նաև այլ կառույցներ, որոնք զբաղվում են այս ոլորտով»,- ասել է նա։
