ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան
«Ես չեմ տեսել՝ ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:
«Երբ ՊՊԾ ծառայողը աշխատանքը չանի, աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող է հայտնվել բանտում իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար:
Երբ որևէ մեկը գործողություն է անում, բեյջ չունի, որ ինքը 18 տարեկան է, կամ առողջական խնդիրներ ունի, կամ, չգիտեմ, այլ կարգի խնդիրներ ունի:
Ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները, եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի, և երկրորդը՝ ես չեմ հանդուրժի, որ ՀՀ որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի, բացառված բան է՝ կլինի ոստիկանություն, կլինի ՊՊԾ, կլինի բանակ, կլինի ԱԱԾ։ Բա ի՞նչ պետք է աներ, այսինքն՝ պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ»,- նշել է նա։
