ՏԿԵ նախարարը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր
«Բարձր եմ գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության գործում։
Հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր։
Առանձին անդրադարձ ենք կատարել վերականգնվող էներգետիկային և այդ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտին։
Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել ՏԿԵ նախարարության հետ՝ առկա օրակարգով սահմանված ծրագրերն իրագործելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
Պայմանավորվել ենք նախանշված ուղղություններով շարունակելու արդյունավետ համագործակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

