Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում մասնակցել է հայկական եկեղեցու դռան փեղկի ցուցադրությանը (տեսանյութ)
Միջնադարյան հերթական արժեքի վերադաձը Հայաստան:
Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել Հայաստանի պատմության թանգարանից, որտեղ ցուցադրվում է հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը:
Նշեք, որ 1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, որը ՀՀ պետական միջոցներով գնվել է Լոնդոնի աճուրդից, բերվել է Հայաստան և այսուհետ կհանգրվանի Հայաստանի պատմության թանգարանում։
