Օրբանը կոչ է արել անհապաղ չեղյալ հայտարարել ԵՄ պատժամիջոցները ռուսական նավթի և գազի դեմ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել անհապաղ չեղյալ հայտարարել ԵՄ պատժամիջոցները ռուսական նավթի և գազի դեմ:

Այդպիսով նա արձագանքել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գրառմանը, որում նա նշել էր Հունգարիայի կողմից Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակումը։

«Եվրոպան մոտենում է իր պատմության մեջ ամենալուրջ տնտեսական ճգնաժամերից մեկին։ Աշխարհը կանգնած է լուրջ էներգետիկ ճգնաժամի առջև։

Եվրոպան մեծ վտանգի տակ է: Միակ ելքը ռուսական էներգետիկ համակարգի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումն է։

Մենք պետք է մտածենք ոչ թե Պուտինի, այլ մեր երկրի և մեր ժողովուրդների մասին»,- հայտարարել է Օրբանը:

You may also like...