Առանց հողերի խոշորացման՝ գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել չի ստացվի. վարչապետ (տեսանյութ)

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Ֆեմիլի գարդեն» ընկերության կողմից Կառավարության աջակցությամբ հիմնվել է ավելի քան 182 հա դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասելով, որ հողերի խոշորացման ծրագրին պետք է ավելի շատ ջանք դնել:

«Առանց հողերի խոշորացման՝ գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել չի ստացվի»,- ասել է վարչապետը:

You may also like...