5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել։

«Քանի՞ ընդդիմադիր քաղաքական գործիչ գիտեք, որ կարող է ուղիղ եթերի ռեժիմով այցելել Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզի ցանկացած բնակավայր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այսօր Արմավիրի մարզ անցավ ամբողջությամբ ուղիղ եթերի ռեժիմով՝ 5 համայնքների 9 բնակավայրերում։

Ու ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է ընտրությունը, որովհետև ֆեյքերից, դատարկ շրջող ավտոբուսներից, պատվիրված ու մինչև վերջ մոնտաժվող հարցազրույցներից այն կողմ է իրական ընտրողը, իրական Հայաստանը»,- գրել է Խուդաթյանը։

You may also like...