Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին

Հարված է հասցվել «Բուշեր» ատոմակայանի տարածքին, ԱԷԿ-ի անվտանգության աշխատակիցներից մեկը զոհվել է՝ հայտնել է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ արկն ընկել է էլեկտրակայանի մոտակայքում, վնասվել է օժանդակ շենքերից մեկը: Կայանի շահագործումը չի խաթարվել։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ը և Իսրայելը առնվազն երեք հարված են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշեհր հատուկ տնտեսական գոտում նավթաքիմիական ընկերություններին:

Զոհերի մասին ստույգ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն ընդգծվում է խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի և վիրավորմների հավանականությունը:

You may also like...