Մեր դղյակը՝ Մուսայելյան բնակավայրի աշակերտների համար. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով «հերթական դղյակը՝ Մուսայելյան բնակավայրի աշակերտների համար»:
«Շիրակի մարզի Մուսայելյան բնակավայրի դպրոցի անմխիթար շենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է։
Դպրոցն այժմ ապահովված է ժամանակակից կրթական պայմաններով, ներառյալ նոր գույքը, լաբորատորիաները և ջեռուցման համակարգը:
Բարո՛վ վայելեք, Մուսայելյանի սիրելի սաներ»,- գրել է Չախոյանը:
