Ադրբեջանում հեղեղների հետևանքով կամուրջ է փլուզվել, մի քանի գյուղ մնացել է առանց տրանսպորտի

Ադրբեջանի Սիյազանի շրջանում հզոր ցեխի սողանքը ավերածություններ է առաջացրել՝ լուրջ վնաս հասցնելով ճանապարհային ենթակառուցվածքներին։

Սիյազան-Մեշրիֆ մայրուղու վրա գտնվող Գիլգիլչայ գետի վրայով անցնող կամուրջը փլուզվել է։

Փլուզումը նաև խափանել է տարածքով անցնող գազի և կոմունալ ծառայությունների աշխատանքը։ Տարածաշրջանի բնական գազի մատակարարումը սահմանափակվել է։

Շաբրանի շրջանով շրջանային կենտրոն հասնելու համար օգտագործվում է այլընտրանքային ճանապարհ։

Դեպքի վայր են ուղարկվել շրջանային արտակարգ իրավիճակների հանձնաժողովի և համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ։

You may also like...